Հրշեջները մարել են Սյունիքի մարզի Կարճևան գյուղի տներից մեկում բռնկված հրդեհը

Հրշեջները մարել են Սյունիքի մարզի Կարճևան գյուղի տներից մեկում բռնկված հրդեհը

Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 14-ին, ժամը 16:33-ին ահազանգ է ստացել, որ Կարճևան գյուղի 1-ին նրբանցքի տներից մեկում հրդեհ է բռնկվել:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի և Ագարակի հրշեջ-փրկարարական հենակետի մեկական մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան ննջասենյակում (մոտ 40 քմ)։ Այն մեկուսացվել է ժամը 17:16-ին, մարվել՝ 18:12-ին: Արվել է ննջասենյակը՝ գույքով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում