Դավաճան ֆեյքատերերը հայտնի են

Դավաճան ֆեյքատերերը հայտնի են

Տարոն Չախոյանը գրել է.

Հայաստանի ներսում գործող դավաճանական ցանցն անցել է ընդհատակ և փորձում է տեղեկատվական տեռորի ենթարկել հանրությանը: Նպատակը՝ ամեն գնով Հայաստանի քաղաքացիներին տրամադրել գործող իշխանությունների դեմ և հասնել իշխանափոխության, թեկուզ Արցախը կորցնելու գնով:
Այս ցանցի ետևում կանգնած Միքայել Մինասյանը և Հայաստանում նրա ներկայացուցիչ Արա Սաղաթելյանը: Վերջինս էլ կատարում է Միշիկի հրահանգները և անձամբ ղեկավարում դավաճանական ցանցը:
Միշիկյան քարոզչամեքենայի ցանցը կազմված է ֆեյսբուքյան հազարավոր ֆեյք օգտատերերից, որոնցից հիմնական գործողը մի քանիսն են, իսկ մյուսներն ապահովում են տարածումը և աղմուկը: Այդ հիմնական պրոֆիլներից են Robert Avagyan, Gagik Soghomonyan, Hasmik Manukyan, Garik Martirosyan և այլն: Սրանց միջոցով քարոզչամեքենան հրապարակում է իր տեքստերը, իսկ մյուս պրոֆիլներով տարածում, մեկնաբանում և հավանում դրանք:
Մեզ հաջողվել է կոտրել այդ ֆեյքերից մեկի՝ Robert Avagyan-ի մեյլ հասցեն՝ [email protected], իսկ ֆեյսբուքյան հաշիվն այժմ ժամանակավորապես արգելափակված է: Նամակներ է ստացել անձամբ Արա Սաղաթելյանից, ինչից կարելի է ենթադրել, որ հենց նա է դավաճանական տեքստերի մեծ մասի հեղինակը: Այն, ինչ գտել ենք նշված մեյլում, բավական է կազմակերպիչներին բանտ նետելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում