Անկարան ցանկանում է արցախյան և սիրիական սցենարը տեսնել Ուկրաինայում. «Հայաստանի Հանրապետություն»

Անկարան ցանկանում է արցախյան և սիրիական սցենարը տեսնել Ուկրաինայում. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. 

«Կարելի է ենթադրել, որ Թուրքիան ձգտում է սիրիական եւ արցախյան սցենարն «արտահանել» նաեւ Ուկրաինա: Սակայն այս դեպքում դա նշանակում է անմիջական բախում ՌԴ-ի հետ: Դոնբասը Ռուսաստանի համար Արցախը կամ առավել եւս Սիրիան ու Լիբիան չէ, այն անմիջական իր սահմաններն է: ՌԴ-ն բազմիցս հայտարարել է, որ չի պատրաստվում անպաշտպան թողնել Դոնբասի բնակիչներին: Մյուս կողմից էլ պարզ է, որ այստեղ ուկրաինական եւ թուրքական ուժերի հաջողության դեպքում հաջորդ թիրախները լինելու են Ղրիմը եւ Ռուսաստանի կովկասյան հատվածը: Ուկրաինայում իրավիճակի սրման դեպքում միանշանակ մեծանալու են նաեւ ռիսկերը Արցախում եւ Սյունիքի հարակից հատվածներում: Այս իրավիճակում առավել են կարեւորվում ռուս-հայկական զինված ուժերի համատեղ զորախմբի ձեւավորումը եւ հայկական բանակի սպառազինության արագ վերականգնումը»:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում