Արցախցիների 97 տոկոսը օգտվել է սոցիալական աջակցության ծրագրերից

Արցախցիների 97 տոկոսը  օգտվել է սոցիալական աջակցության ծրագրերից

ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է.

«Արցախի տեղահանված շրջանների բնակչությունն օգտվում է մոտ 20 սոցիալական աջակցության ծրագրերից, որոնց մեծ մասը գտնվում է ավարտման փուլում։

Ծրագրերից օգտվել է արցախցիների 97 %֊ը։

Ծրագրերում ընդգրկվելու ընթացքում եղել են բազմաթիվ խնդիրներ կապված փաստաթղթերի անճշտությունների հետ, որոնք սակայն օպերատիվ կերպով քնարկվելով և վերլուծվելով ստացել և ստանում են ընթացք:

Ինչ վերաբերում է ներկայացված հարցադրումներին՝

կրկին ներկայացնում ենք անցնող 6 ամիսների ընթացքում իրականացված և այժմ գործող սոցաջակցության ծրագրերը.

Միանվագ աջակցություն՝ 68.000 դրամ + 15.000 դրամ

Կորցրած բնակավայրերում հաշվառված քաղաքացիների միանվագ աջակցություն՝ յուրաքանչյուր քաղաքացու 300.000 դրամ

Ավերածությունների և այլ պատճառներով կացարանը կորցրած բնակիչների միանվագ աջակցություն՝ յուրաքանչյուր քաղաքացու 250.000 դրամ

Ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած անձանց տրամադրվող միանվագ ֆինանսական օժանդակություն՝ 500.000 դրամ

Անհայտ կորածների ընտանիքներին որպես աշխատավարձ տրամադրվող ֆինանսական օժանդակություն՝ 6 ամիս շարունակ 300.000 դրամ

Միանվագ դրամական օգնություն՝ քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքների անդամներին ու հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիական անձանց

առաջին խմբի հաշմանդամություն ձեռք բերած անձանց՝ 3.000.000 դրամ

երկրորդ խմբի անձանց՝ 2.000.000 դրամ

երրորդ խմբի անձանց՝ 1.000.000 դրամ

հաշմանդամ երեխայի դեպքում՝ 3.000.000 դրամ

քաղաքացիական անձանց շրջանակներում զոհերի ընտանքիներին՝ 5.000.000 դրամ

Չափահաս անձանց տրամադրվող վարձավճար՝ 30.000 դրամ

Նախադպրոցական տարիքի երեխաներին տրամադրվող միանվագ աջակցություն՝ 20.000 դրամ

Զբաղվածության 2 ծրագիր.

Աշխատավարձի և վերապատրաստման համար 3 ամիս շարունակ՝ 100.000 դրամ

Վարձատրություն հասարակական աշխատանքի դիմաց

Պրոթեզավորման ծրագիր

Տեղահանված ընտանիքիների ուսանողների, պատերազմի մասնակիցների և զոհվածների երեխաների ուսման վարձի փոխհատուցում

Տեղահանված բնակչության ՀՀ տարածքում անվճար բուժօգնության կազմակերպում (պետական աջակցության սահմաններում)

Զոհվածների հողարկավորության համար տրամադրվող 700.000 դրամի ծրագիր

Գերեզմանաքարերի, տապանաքարերի պատրաստման ծախսերի ծրագիր՝ 1.400.000 դրամ

Զոհված զինծառայողների ընտանիքիներին ֆինանսական օժանդակության և կենսաթոշակի նշանակում և միանվագ տրամադրում 1000+ հիմնադրամի կողմից

Ներկայումս շարունակվող՝ 4 ամիս ժամկետով 68.000 դրամ աջակցության տրամադրում»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում