Ամերիկացին հարստացել է «Սուպերբոոուլի» ժամանակ խորամանկորեն մարզադաշտ ներխուժելու շնորհիվ
Ամերիկյան ֆուտբոլի ամենամյա եզրափակիչ խաղի՝ «Սուպերբոուլ-2021»-ի ժամանակ 31-ամյա տղամարդը մարզադաշտ է վազել, ինչի արդյունքում 370 000 դոլար է աշխատել:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով ամերիկյան պարբերականին, Յուրի Անդրադե անունով տղամարդը խաղադաշտում հայտնվել է վարդագույն լողազգեստով: Նրան ձերբակալել են անօրինական ներխուժման համար, որից հետո նա 1000 դոլար տուգանք է մուծել:
Սակայն խաղի մեկնարկից առաջ Անդրադեն բուքմեյքերական ընկերությունում 50 000 դոլարի խաղադրույք էր արել, որ «Սուպերբոուլի» ժամանակ ինչ-որ մեկը խաղադաշտ կվազի: Այդպիսով նրան հաջողվել է 374 000 դոլար աշխատել իր իսկ կատարած խաղադրույքով:
Նշվում է, որ Անդրադեի արարքը դարձել է մեծահասակների համար Vitaly Uncensored կայքի հերթական գովազդը, որից նա ևս բոնուսներ է ստացել: Կայքի անունը գրված է եղել վարդագույն լողազգեստի վրա:
Կարծիքներ