Գավառագետի ափամերձ տարածքները մաքրվում են աղբից
«Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագիրը շարունակվում է իրականացվել Գեղարքունիքի մարզում։ Հոկտեմբերի 8-11-ն ընկած ժամանակահատվածում մաքրման աշխատանքներ են իրականացվել Գավառագետի ափամերձ տարածքներում՝ Լանջաղբյուր, Ծաղկաշեն և Գեղարքունիք համայնքներում, տեղեկացնում են շրջակա միջավայրի նախարարությունից:
Վերոնշյալ համայնքներից մաքրման աշխատանքներին ընդգրկվել են 31 բնակիչ։ Ընդհանուր առմամբ հավաքվել է 16351 կգ աղբ, որից 120 կգ-ը վերամշակվող պլաստիկ է, իսկ 46 կգ-ը՝ վերամշակվող ապակի։
Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից՝ շրջակա միջավայրի նախարարության և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ։ Մաքրման աշխատանքներին աջակցող տեղական գործընկերներն են «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» (ISSD) և «Բլեջան» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության հասարակական կազմակերպությունները:
Կարծիքներ