Նոյեմբերի 8-ից ԱՄՆ-ն իր երկիր մուտք գործելու համար նոր պահանջ է դրել
Օտարերկրացիները, որոնք նոյեմբերի 8-ից Միացյալ Նահանգներ կմեկնեն ոչ ներգաղթային վիզաներով, պետք է ինքնաթիռ նստելիս տրամադրեն երկրում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում հաստատված դեղամիջոցներով պատվաստման սերտիֆիկատ, ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:
«2021 թվականի նոյեմբերի 8-ից ԱՄՆ օդային ճանապարհով մեկնող բոլոր ոչ ներգաղթյալները, քաղաքացիություն չունեցող անձինք պետք է ամբողջությամբ պատվաստվեն և այդ կարգավիճակի ապացույցը ներկայացնեն Միացյալ Նահանգներում ինքնաթիռ նստելուց առաջ»,- ասվում է գործակալության կայքում։
Նշվում է, որ կանոնը չի տարածվում մինչև 18 տարեկան երեխաների, բժշկական հակացուցումներ ունեցող և խիստ սահմանափակ մարդասիրական բացառությունների շրջանակի վրա։
Վարչակազմը նշում է՝ լիովին պատվաստված են նրանք, ովքեր վերջին պատվաստումը ստացել են թռիչքից առնվազն երկու շաբաթ առաջ, խոսքը երկու դեղաչափով օգտագործվող պատվաստանյութերի միասն է:
Կարծիքներ