Ռուսաստանը հանդես է գալիս Իսրայելի և Պաղեստինի միջև ուղիղ բանակցությունների օգտին

Ռուսաստանը հանդես է գալիս Իսրայելի և Պաղեստինի միջև ուղիղ բանակցությունների օգտին

Ռուսաստանը պատրաստ է ներդնել առավելագույն ջանքեր Պաղեստինի և Իսրայելի միջև ուղիղ բանակցություններ սկսելու համար: Ինչպես փոխանցում էվկայակոչելկով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին ասվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության մեջ:

Այն ներկայացրել է ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Սերգեյ Նեբեզնյան:

«Այսօր առավել քան երբևէ պահանջվում է միջազգային համագործակցություն և ընդհանուր քայլեր մերձավորարևելյան խաղաղ գործընթացի առաջ մղման համար: Ռուսաստանը պատրաստ է ներնդել առավելագույն ջանքեր պաղեստինա-իսրայելական ուղիղ բանակցություններ սկսելու ուղղությամբ՝ միջազգային ընդունված իրավունքի, ՄԱԿ-ի բանաձևերի, մադրիդյան սկզբունքների, արաբական խաղաղ նախաձեռնության հիման վրա խնդրի կարգավորման նպատակով: Դրանք նախատեսում են ստեղծել անկախ, սուվերեն պաղեստինյան պետություն՝ 1967 թվականի սահմանների շրջանակում»,- նշել է Նեբեզնյան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում