BRICS-ը համաձայնության է եկել ընդլայնման հարցում
Հարավաֆրիկյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Նալեդի Պանդորը հայտարարել է, որ BRICS-ը համաձայնության է եկել ընդլայնման հարցում։
Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
Կազմակերպության անդամ պետություններն ընդունել են փաստաթուղթ, որտեղ սահմանվում են կառույցի ընդլայնման սկզբունքները։
BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) հերթական գագաթնաժողովն ընթանում է օգոստոսի 22-24-ը Յոհանեսբուրգում՝ ՀԱՀ-ի նախագահությամբ։ Գագաթնաժողովին մասնակցում են ավելի քան 40 օտարերկրյա ղեկավարներ։
Կարծիքներ