Քիմ Քարդաշյանն այս օրերին իր երեխաների հետ վայելում է ամառային հանգիստը
Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանն այս օրերին իր երեխաների հետ վայելում է ամառային հանգիստը։
Իրապատում շոուի 39-ամյա աստղն Instagram-ում իր ընտանեկան հանգստից տեսանյութեր և լուսանկարներ է հրապարակել՝ ցուցադրելով, թե ինչպես է վեյկբորդինգով զբաղվում։
Տեսանյութերից մեկում սև հիդրոկոստյումով Քարդաշյանը փորձում է պահել հավասարակշռությունը ջրային մարզաձևով զբաղվելու համար նախատեսված տախտակի վրա, սակայն մի քանի րոպե անց հայտնվում է ջրում։
«Ոչինչ չի համեմատվի ջրային կյանքի և վեյկբորդինգի ժամանակ միմյանց քաջալերելու հետ»,- իր հրապարակմանը կից գրել է Քարդաշյանը։
Քիմի և ռեփեր Քանյե Ուեսթի 7-ամյա ավագ դուստրը՝ Նորթը, մարզչի օգնությամբ նույնպես վեյկբորդինգով է զբաղվել։
39-ամյա աստղը հանգստի է մեկնել 41-ամյա քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի և վերջինիս երեխաների հետ։
Կարծիքներ