Ինձ քրոջ նման էր Լալան, շատ թանկ էր, գույն էր իսկապես. Աշոտ Ղազարյան
«Ինձ համար շատ հարազատ ու թանկ էր Լալան, քրոջ նման էր: Կինոյում շատ էր դուրս գալիս սցենարից, իմպրովիզներ անում, գույն էր իսկապես»:
Այս մասին Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողության ժամանակ ասել է դերասան, Մնացականյանի խաղընկեր Աշոտ Ղազարյանը:
«Յուրաքանչյուր կոմիկի մեջ էլ դրամատիզմ կա: Լալան մեծ դերասանուհի էր, մեծ մարդ էր, մեծ ցավ էլ պատճառեց», -նշեց Ղազարյանը՝ հավելելով, որ իրեն ու Հրանտ Թոխատյանին «Լալան որբացրեց»:
Կարծիքներ