«Այն ականապատել են հենց ռուս օկուպանտները, և հենց նրանք էլ պայթեցրել». Զելենսկին՝ Կախովկայի ՀԷԿ-ը պայթեցնելու մասին
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հերքել է Ռուսաստանի հայտարարություններն այն մասին, որ Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակը պայթեցրել է Կիևը։
«Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ Ռուսաստանը վերահսկում է և՛ ամբարտակը, և՛ ամբողջ ՀԷԿ-ը։ Այն դրսից գնդակոծություններով պայթեցնելը ֆիզիկապես անիրատեսական է։ Այն ականապատել են հենց ռուս օկուպանտները, և հենց նրանք էլ պայթեցրել»,- ասել է Զելենսկին։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան կտրականապես հերքում է Կախովկայի ՀԷԿ-ի պայթեցման հետ կապված մեղադրանքները՝ նշելով՝ տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը կրում են Ուկրաինայի իշխանությունները։
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն էլ հայտարարել է՝ Կիեւի ռեժիմը Կախովկի ՀԷԿ-ին հարվածներ է հասցրել, որպեսզի այդ հատվածում թույլ չտա ռուսական զինված ուժերի հարձակումը, գրում է RT-ն։
Կարծիքներ