Գյումրիում թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է Կումայրիի բաժին

Գյումրիում թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է Կումայրիի բաժին

Գյումրիում հունիսի 6-ի կեսգիշերն քիչ անց ծառայություն իրականացնելիս Շիրակի մարզի պարեկները, թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով, Մազմանյան փողոցում կանգնեցրել են մի տաքսի: Այդ պահին ուղևորն իջել ու գրպանից նետել է փաթեթ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, Կումայրիի բաժնում գյումրեցի 24-ամյա ուղևորը խոստովանել է, որ փաթեթում շոկո տեսակի թմրանյութ էր, որը ձեռք է բերել համացանցի միջոցով` անձամբ օգտագործելու համար:

«Գիշերվա ժամը 3-ին պարեկները կասկածելի վարք դրսևորող մի անձի էլ նկատել են Գյումրու Մեքենավարների փողոցում: Տեսնելով ոստիկաններին` երիտասարդը դիմել է փախուստի, սակայն բռնվել է, ձերբակալվել ու տեղափոխվել Կումայրիի բաժին: Անձնական խուզարկությամբ 24-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերված փաթեթում ևս շոկո էր: Նա նույնպես հայտնել է, որ թմրանյութը ձեռք է բերել համացանցով` իր համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ երկու դեպքում էլ կազմված փաստաթղթերն ու երիտասարդները ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում