Կիևն առաջարկել է Պուտին-Զելենսկի հանդիպումն անցկացնել Վատիկանում
Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության նախագահներ Վլադիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի հանդիպումը պետք է տեղի ունենա երրորդ՝ չեզոք երկրում, հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը:
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր Պուտինի հետ հանդիպումից ընդառաջ Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների աշխատակազմերի միջև շփումներ սկսելու մասին:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Պուտինի և Զելենսկու հիպոթետիկ հանդիպման ուղղությամբ շփումները շարունակվում են, դեռ ուրվագծվում են հնարավոր քննարկվող թեմաները, բայց գործընթացը հեշտ չէ:
«Նման բանակցություններն, իմ կարծիքով, պետք է անցկացվեն երրորդ երկրներում, այն երկրներում, որտեղ երկու կողմերի հանդեպ կա փոխադարձ վստահություն չեզոք դիրք գրավող երկրում»,-ասել է Պոդոլյակը՝ Ukraina24 հեռուստաալիքին տված հարցազրույցում։
նրա կարծիքով, այդպիսի երկիր կարող էր լինել Վատիկանը, որը լրատվամիջոցները ավելի վաղ էին հայտնել , որ հնարավոր հանդիպման վայր կարող է համարվել:
Կարծիքներ