Հոլանդը՝ Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի լավագույն ռմբարկու

Հոլանդը՝ Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի լավագույն ռմբարկու

«Մանչեսթեր Սիթին» իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը՝ հաղթելով «Ինտերին» եվրագավաթների գլխավոր մրցաշարի եզրափակիչում՝ 1-0 հաշվով: Այս մասին գրում է Armsport.am-ը։

Որոշվեց նաև Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի լավագույն ռմբարկուն։

Հենց «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդն էլ դարձավ մրցաշարի ամենաարդյունավետ ֆուտբոլիստը, ով թեև եզրափակչում գոլ չխփեց, բայց մրցաշարի ընթացքում 12 գոլ է խփել։

Լավագույն ռմբարկուների ցուցակում նրան զիջում են Մոհամեդ Սալահը (Լիվերպուլ, 8 գոլ), Վինիսիուս Ժունիորը (Ռեալ Մադրիդ, 7), Կիլիան Մբապեն (ՊՍԺ, 7) և Ժոաու Մարիոն (Բենֆիկա, 6)։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում