ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը շնորհավորանքը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ՀՀ անկախության տոնի առթիվ
ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը շնորհավորել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ՀՀ անկախության տոնի կապակցությամբ։
«Շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին Անկախության տոնի կապակցությամբ:
Մաղթում եմ Ձեզ և Հայաստանի քաղաքացիներին խաղաղություն, կայունություն և բարեկեցություն»,- ասված է Վյաչեսլավ Վոլոդինի շնորհավորական ուղերձում:
Կարծիքներ