ՀՀ ԱԻ նախարարությունն ու «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ն Աբովյանում համատեղ վարժանք են անցկացրել
Կոտայքի մարզի Աբովյան համայնքում անցկացվել է Արտակարգ իրավիճակների նախարարության և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի հրշեջ-մարտավարական ուսումնական համատեղ վարժանքը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։
«Մասնակցել են Կոտայքի ԱԻՆ ՓԾ ՄՓՎ 3 մարտական հաշվարկ, հոգեբանական աջակցության բաժինը, բժշկական ապահովման վարչությունը, Աբովյանի ճանապարհային ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները»,- հայտնում է աղբյուրը:
Նշվում է, որ ուսումնավարժանքը կազմակերպվել է Արտակարգ իրավիճակների նախարարության վետերանների խորհրդի նախաձեռնությամբ։
Կարծիքներ