ԱՊՀ ՄԽՎ 30-ամյակին նվիրված նիստում ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 29-ին մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 30-ամյակին նվիրված նիստին: ԱՊՀ պետությունների խորհրդարանների նախագահներն ընթերցել են իրենց պետությունների ղեկավարների ուղերձները: ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը:
Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Անցած տարիների ընթացքում Միջխորհրդարանական վեհաժողովը դարձել է մասնակից պետությունների օրենսդիր մարմինների համագործակցության գործուն հարթակ: Վստահ եմ, որ Միջխորհրդարանական վեհաժողովի օրակարգում առկա հարցերը կարելի է համատեղ լուծել՝ հենվելով պառլամենտարիզմի լավագույն ավանդույթների վրա, գտնել այնպիսի կարևոր խնդիրների արդյունավետ լուծումներ, ինչպիսիք են՝ քաղաքացիների սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, պետականաշինությունը, իշխանության թևերի միջև փոխգործակցությունը, քաղաքացիական հասարակության ձևավորումը:
Հայաստանի Հանրապետությունն առանձնահատուկ նշանակություն է տալիս միջխորհրդարանական համագործակցության հետևողական զարգացմանը: Վստահ ենք, որ ԱՊՀ ՄԽՎ շրջանակներում բազմակողմ փոխգործակցության պատկառելի փորձի հարստացումն այսուհետ եւս կնպաստի ինչպես մեր երկրների օրենսդիր մարմինների արդյունավետ գործունեությանը, այնպես էլ՝ մեր պետությունների միջև ընդհանուր առմամբ համագործակցության զարգացմանը»:
Կարծիքներ