«Մանչեսթեր Սիթիի» սեփականատերը 13 տարվա մեջ առաջին անգամ ներկա կլինի թիմի խաղին
«Մանչեսթեր Սիթիի» սեփականատեր Շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանը 13 տարվա մեջ առաջին անգամ ներկա կլինի թիմի պաշտոնական խաղին։
Ինչպես հայտնում է The Athletic-ը, արաբ շեյխը ներկա կլինի Ստամբուլում կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակիչին։։ Նա վերջին անգամ Սիթիի պաշտոնական հանդիպմանը ներկա է եղել 2010 թվականին, երբ թիմը Պրեմիեր լիգայում 3:0 հաշվով հաղթեց «Լիվերպուլին»:
Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանը գնել է «Մանչեսթեր Սիթին» 2008 թվականին։
Չեմպիոնների լիգայի «Մանչեսթեր Սիթի» – «Ինտեր» եզրափակիչը կմեկնարկի քիչ անց՝ Երևանի ժամանակով 23։00-ին։
Կարծիքներ