Ասկերանի շրջանում կիրականացվի հայտնաբերված զինամթերքի պայթեցման աշխատանք
Տեղեկացնում ենք, որ կեսօրին, «The Halo trust» ոչ կառավարական ականազերծող կազմակերպությունը, Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի վարչական տարածքում կիրականացնի հայտնաբերված զինամթերքի պայթեցման աշխատանք:
Արցախի ԱԻՊԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԻ պետական ծառայության սակրավորները, ռուս գործընկերների հետ մեկտեղ, հետախուզական աշխատանքներ են իրականացնում Ստեփանակերտ և Ասկերան քաղաքների մերձակա անտառային տարածքներում:
Հայտնաբերված և կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքը, որպես կանոն՝ կոչնչացվի տեղում:
Պայթյունների ձայներ լսելու դեպքում, խնդրում ենք չանհանգստանալ:
Պարզաբանումների և այլ տեղեկատվություն ստանալու համար, կարող եք զանգահարել ծառայության 911 ահազանգման կենտրոն:
Կարծիքներ