Տիեզերք արձակված ռուսական հրթիռն այլ իրերի հետ տիեզերագնացներին նաև Ամանորի ծանրոցներ և նվերներ կհասցնի
«Սոյուզ-2.1» հրթիռը Ռուսաստանի «Բայկոնուր» կայանից «Պրոգրես ՄՍ-29» բեռնատար տիեզերանավով ուղևորվել է տիեզերք: Թռիչքը դեպի Միջազգային տիեզերակայան կտևի երկու օր:
Տիեզերանավը բեռնված է 1155 կգ չոր բեռ անձնակազմի և կայանի համակարգերի համար, 869 կգ վառելիք՝ լիցքավորման համար, 420 կգ խմելու ջուր և 43 կգ ազոտ՝ տիեզերակայանի մթնոլորտը համալրելու համար:
Հրթիռը «Պրոգրես»-ի անձնակազմին նաև հարազատների կողմից ծանրոցներ ու Ամանորի նվերներ է տանում:
Կարծիքներ