Բրիտանիայի պաշտպանության նախարարն աֆղաններին խորհուրդ է տվել լքել երկիրը ցամաքային ճանապարհով

Աֆղանստանի շատ քաղաքացիներ, ովքեր համագործակցել են օտարերկրյա առաքելությունների հետ, այժմ փորձում են լքել երկիրը՝ վախենալով թալիբական շարժման գրոհայինների վրեժխնդրությունից: Սակայն երկրից օդային ճանապարհով դուրս գալը ոչ բոլորին է հաջողվում։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլիսն առաջարկել է Աֆղանստանում մնացած փախստականներին, ովքեր չեն կարող ինքնաթիռով լքել երկիրը, փորձել դա անել ինքնուրույն՝ ցամաքային ճանապարհով: Այս մասին նա ասել է The Times- ին տված հարցազրույցում:
Միաժամանակ նա նշել է, որ Աֆղանստանի և հարևան երկրների միջև ցամաքային սահմանի բոլոր անցակետերը գտնվում են «Թալիբան» շարժման վերահսկողության տակ: Այս կապակցությամբ պաշտպանության նախարարը խորհուրդ տվել նրանց, ովքեր ցանկանում են փախչել Աֆղանստանից, այլ ցամաքային ճանապարհներ փնտրել: Նրա կարծիքով, դա ամենաանվտանգ տարբերակն է:
Կարծիքներ