Սկսվել է մատնանշած կառույցի ապամոնտաժումը. նախարար
Հենց այս պահին ընթանում է Երևան֊Թբիլիսի միջպետական ճանապարհի, Դիլիջանի ոլորանների ճանապարհահատվածում կառուցված ապօրինի շինությունը։
➡️ Այսօր առավոտյան, Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցիս սկզբում դիտարկեցի այս հատվածում տեղակայված ապօրինի այն կառույցները, որոնք գտնվում են «Դիլիջան» ազգային պարկի սահմաններում և չունեն համապատասխան փաստաթղթեր։
Տեղում հանձնարարեցի անհապաղ զբաղվել առկա խնդրով։ Արդեն օրվա երկրորդ կեսին սկսվել է մատնանշած կառույցի ապամոնտաժումը։
Պարզվել է, որ կառուցապատողը նման շինություն կառուցելու, ինչպես նաև ռելյեֆային որևէ փոփոխություն իրականացնելու իրավունք չի ունեցել։
Ապամոնտաժման աշխատանքները կավարտվեն մինչև օրվա վերջ:
#պաշտպանված_շրջակա_միջավայր ունենալո՛ւ ենք
Նախարար Ռոմանոս Պետրոսյանի գրառումը
Կարծիքներ