«Մենք դեռ շատ անելիք ունենք»․ Ֆլիկը՝ «Բարսելոնային» պարտության մատնելու մասին
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Բարսելոնայի» դեմ խաղից հետո ասել է, որ իր թիմը դեռ շատ անելիք ունի: Ինչպես հայտնի է, ուրբաթ օրը «Բավարիան» 8-2 հաշվով հաղթեց «Բարսելոնային»: «Ես պետք է հսկայական հաճոյախոսություն անեմ իմ ամբողջ թիմին: Տղաները ամբողջ 90 րոպեի ընթացքում զարմանալի խաղ դրսևորեցին: Մենք գիտեինք, որ եթե նրանց վրա ճնշում գործադրենք, կարող են սխալներ լինել: Մենք ուրախ ենք, որ վարձատրվեցինք մեր կատարած աշխատանքի համար: Բայց մենք նաև գիտենք, որ դեռ շատ անելիք ունենք: Այժմ մենք պետք է նորից ուժ հավաքենք և պատրաստվենք հաջորդ մրցակցի հետ դիմակայությանը: Ի վերջո, հաջորդ հանդիպումը սկսվելու է զրոյից», - ասել է «Բավարիայի» գլխավոր մարզիչ Ֆլիկը։
Կարծիքներ