Մոլդովան չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին
Մոլդովայի ղեկավարությունը կպահպանի չեզոք դիրքորոշումը և չի միանա պատժամիջոցներին, որոնք Արևմուտքը մտցրել է Ռուսաստանի դեմ՝ կապված Ուկրաինայի հակամարտության հետ։ Այս մասին հայտարարել է նախագահ Մայա Սանդուն։
«Կան որոշակի բաներ, որոնք մենք պարտավոր ենք ապահովել մեր քաղաքացիներին։ Երկիրը թողնելով առանց էներգառեսուրսների և ապակայունացնելով իրավիճակն այստեղ՝ մենք ոչ մեկին չենք օգնի՝ ո՛չ Մոլդովային, ո՛չ Ուկրաինային, ո՛չ Արևմուտքում մեր գործընկերներին», – ասել է Սանդուն։
Նրա խոսքով ՝ հարևան երկրում հակամարտությունը բացասաբար է ազդել Մոլդովայի տնտեսական իրավիճակի վրա։
«Ինչ կարող են նշանակել պատժամիջոցներ արտահանման և ներմուծման տեսանկյունից. մենք առանց այդ էլ մուտք չունենք ո՛չ ուկրաինական շուկա, ո՛չ ռուսական, ո՛չ բելառուսական։ Պատերազմի պատճառով և՛ արտահանումը, և՛ ներմուծումն այդ երկրների հետ արգելափակված է», – պարզաբանել է Սանդուն։
Նա նաև նշել է, որ Մոլդովան ուժեղ կախվածություն ունի Ռուսաստանից էներգառեսուրսների արտահանումից։
«Կարո՞ղ ենք այսօր մեր երկիրը թողնել առանց բնական գազի, էլեկտրաէներգիայի։ Ո՛չ, չենք կարող․ ո՛չ հանուն մեր քաղաքացիների, ո՛չ հանուն 100 հազար ուկրաինացի փախստականների, որոնցից 50 հազարը երեխաներ են», – ասել է Սանդուն։
Նա տեղեկացրել է, որ արեւմտյան գործընկերներն աջակցություն են ցուցաբերում Մոլդովային, որը բարդ իրավիճակում է հայտնվել և փորձում են այլընտրանքային աղբյուրներ գտնել էներգառեսուրսների գնման համար, սակայն առայժմ արդյունք չկա:
Կարծիքներ