5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Արեւելյան Թիմորի ափերի մոտ
Դեկտեմբերի 16-ին 5,7 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Արեւելյան Թիմորի ափերի մոտ: Տուժածների, ավերածությունների եւ ցունամիի սպառնալիքի մասին տեղեկություններ չեն ստացվել, հաղորդել Է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:
Երկրաբանական ծառայության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Է Լոսպալոսա քաղաքից (բնակչությունը՝ շուրջ 17 հազար մարդ) 246 կիլոմետր դեպի հյուսիս - արեւելք: Օջախն ընկած Է եղել 15 կիլոմետր խորության վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ