Հունաստանը 63 անտառային հրդեհի դեմ է պայքարում

Հունաստանը 63 անտառային հրդեհի դեմ է պայքարում

Հունաստանի հրշեջները պայքարում են 63 անտառային հրդեհների դեմ, որոնք երկրում բռնկվել են վերջին 24 ժամվա ընթացքում։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է հրշեջ ծառայության ներկայացուցիչ Յանիս Արտոպիոսը։

«Վերջին 24 ժամվա ընթացքում Հունաստանում գրանցվել է 63 անտառային հրդեհ: Ծայրահեղ եղանակային պայմաններում, հիմնականում փոթորկոտ քամիների պատճառով, հսկայական ջանքեր են գործադրվել մարելու հրդեհները, որոնք միաժամանակ բռնկվել են երկրի շատ մասերում», - ասաց Արտոպիոսը:

Նրա խոսքով՝ օգոստոսի 19-ից հնարավոր չի եղել մարել ուժեղ հրդեհը, որը շարունակվում է երկրի հյուսիս-արևելքում՝ Ալեքսանդրապոլիսի արվարձաններում։ Երեք օրվա ընթացքում այնտեղ տարհանվել են 13 բնակավայրերի բնակիչներ։ Օգոստոսի 21-ի երեկոյան Ալեքսանդրապոլիսի հիվանդանոցում նախազգուշական տարհանում է սկսվել։ Երկուշաբթի օրը հզոր հրդեհներ են բռնկվել Հունաստանի հյուսիս-արևելքում գտնվող Կավալայի և Ռոդոպի շրջաններում, Բեոտիայի կենտրոնական շրջանում, ինչպես նաև Էվբեա կղզում և Պելոպոնեսի Աքայա շրջանում։

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում