Իրանը Պարսից ծոցում օտարերկրյա նավ է ձերբակալել
Իրանցի զինվորականները Պարսից ծոցում 150 հազար լիտր վառելիքի մաքսանենգության կասկածանքով արտասահմանյան նավ են ձերբակալել: Այս մասին են հաղորդել իրանական լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը նավը հայտնաբերել են երկրի հարավում գտնվող Հորմոզգան նահանգի ափերի մոտ։ 150 հազար լիտր վառելիք են առգրավել, նավի անձնակազմի 11 անդամների նկատմամբ հետաքննություն է սկսվել։
Ում է պատկանում ձերբակալված նավը, առայժմ հայտնի չէ։ Ճշտված չէ նաև, թե անձնակազմի անդամները որ պետության քաղաքացիներ են։
Կարծիքներ