«Զանգեզուրի» միջանցքը տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ներկայության հարթակ է և սպառնալիք. Ռաիսին՝ Գրիգորյանին

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի ընդունելության ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Իրանի դիրքորոշումն Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի խնդիրները լուծելն է երկխոսության միջոցով։
Irna գործակալությունը գրում է, որ Իրանի նախագահ Ռաիսին Ալիևի հատուկ օգնականի հետ հանդիպման ժամանակ ևս նշել է, որ որևէ պատրվակով տարածաշրջանում օտար պետությունների համար կամուրջ ստեղծելը չի համապատասխանում տարածաշրջանի որևէ երկրի շահերին։
Ռաիսին երկու հանդիպումների ժամանակ էլ ընդգծել է, որ «Զանգեզուրի միջանցքը հանդիսանում է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ներկայության հարթակ և սպառնալիք երկրների ազգային անվտանգությանը, որին Իսլամական Հանրապետությունը կտրականապես դեմ է»:
Ռաիսին նաև մերժել է Կովկասում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն՝ դրանք վնասակար անվանելով տարածաշրջանի երկրների շահերի համար։
Կարծիքներ