Արցախի ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները այցելել են Հադրութի «Դիզակ» մանկապարտեզ

Արցախի ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները այցելել են Հադրութի «Դիզակ» մանկապարտեզ

Սեպտեմբերի 13-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները այցելել են Ստեփանակերտ քաղաքում գործող Հադրութի «Դիզակ» մանկապարտեզ, հայտնում են Արցախի ՄԻՊ գրասենյակից։

Ըստ աղբյուրի՝ այցի ընթացքում ծանոթացել են  նորաբաց մանկապարտեզի շենքային պայմաններին, ապա հատուկ անդրադարձ է կատարվել  երեխաների մաքրության, առողջության պահպանման, սննդի առնչվող և մի շարք այլ հարցերի, ինչպես նաև անձնակազմի՝ երեխաների հանդեպ ցուցաբերվող անհատական  վերաբերմունքին։
 Տնօրինության  կողմից բարձրաձայնվել են մի շարք հարցեր կապված մանկապարտեզի խաղահրապարակի բացակայության, խաղալիքների  և հետաքրքրաշարժ խաղերի սակավության հետ։ 

Հանդիպման ավարտին ՄԻՊ ներկայացուցիչները նշել են, որ իրենց լիազորությունների շրջանակներում փորձելու են բարձրաձայնված խնդիրները ներկայացնել պետական լիազոր մարմիններին՝ հետամուտ լինելով դրանց կարգավորման ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկմանը:
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում