Նախազգուշացում, հետո տուգանք. ԲՀԿ-ի առաջարկը. Ժամանակ

Նախազգուշացում, հետո տուգանք. ԲՀԿ-ի առաջարկը. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություններ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.3 հոդվածում, որը վերաբերում է Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելուն:

ԲՀԿ-ի առաջարկի էությունն այն է, որ ԱԴ իրավական ռեժիմի որոշ նորմեր խախտելու դեպքում քաղաքացիները առաջին անգամ նախազգուշացվեն և կրկնվելու դեպքում միայն տուգանվեն: Խոսքը վերաբերում է, օրինակ, արտակարգ դրության ժամանակ տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումները խախտելուն կամ պարետային ժամի սահմանած կարգը խախտելուն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում