40+10 հազար դրամ սոցաջակցության հայտերը կընդունվեն այսօրվանից
Այսօրվանից ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ներկայացնել 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության համար հայտը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը խոսել է նաև տեղահանվածների կենսաթոշակային իրավունքի իրացման մասին. «Նրանք կշարունակեն ունենալ կենսաթոշակի և նպաստի իրավունք, եթե բավարարեն օրենսդրության պահանջներին»։
Ըստ Մկրտչյանի՝ ում կենսաթոշակային տարիքը լրացել է Հայաստանում գտնվելու ընթացքում, կարող են դիմել այդ նպատակով։
Մկրտչյանը նաև տեղեկացրել է, որ 104․200 տեղահանված արդեն ստացել է 100․000 դրամները, իսկ 92․525-ը՝ 50-հազարականները։
Կարծիքներ