Արաբկիր վարչական շրջանը նոր ղեկավար ունի. Երևանի քաղաքապետը հայտնեց նրա անունը
Երևանի Արաբկիր վարչական շրջանը նոր ղեկավար ունի։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտարարեց, որ Արաբկիրի ղեկավար է նշանակվել Արամ Ազատյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 23-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը հրաժարական է տվել։
Սարգսյանն այսօր հայտարարեց, որ Դանիելյանը քաղաքապետի խորհրդական է նշանակվում։
Բացի այդ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ է նշանակվել Արմեն Հարությունյանը։
Կարծիքներ