Գոհատոնի նախաշեմին Բայդենը ներում է շնորհել երկու հնդկահավի
Նոյեմբերի 25-ին նշվելիք Գոհաբանության տոնին ընդառաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ներում է շնորհել երկու հնդկահավի, որոնց անուններն են Դոնդող և Գետնանուշի կարագ։ Պետության ղեկավարը կատակել է՝ ասելով, որ նրանք Ինդիանա նահանգից ընտրվել են միջոցառման համար՝ այդ թվում կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու պատճառով։
Նախագահի կողմից հնդկահավերին ներելու և նրանց կերակուր դառնալուց փրկելու ավանդույթը սկիզբ է առել 1947 թվականին։ Հնդկահավերի ազգային ֆեդերացիայի հիմնադիր Չարլզ Ուոմփլերն առաջինն էր, որ հնդկահավ նվիրեց ԱՄՆ նախագահ Գարի Տրումենին։
Հնդկահավերին ներելու ավանդույթը միանգամից չձևավորվեց։ Առաջին նախագահը, ով պաշտոնապես ներեց հնդկահավերին, Ռոնալդ Ռեյգանն էր, իսկ այդ ընթացակարգը պարտադիր բնույթ ստացավ Ջորջ Բուշ ավագի օրոք՝ 1989 թվականին։
Կարծիքներ