Սուարեսը հակառեկորդի հեղինակ է դարձել
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալվել էր ռուսական «Լոկոմոտիվին»:
«Աթլետիկոյի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի համար «Լոկոմոտիվի» հետ հանդիպումը Չեմպիոնների լիգայում 23-րդ արտագնա հանդիպումն էր, որում 33-ամյա ֆուտբոլիստը չի կարողանում գոլի հեղինակ դառնալ:
Լուիս Սուարեսը Չեմպիոնների լիգայում վերջին անգամ արտագնա խաղում գոլի հեղինակ է դարձել 2015 թվականին:
Հիշեցնենք, որ «Լոկոմոտիվ» - «Աթլետիկո» հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1 հաշվով: «Աթլետիկոյի» կազմից գոլի հեղինակ դարձավ ուրուգվայցի պաշտպան Խոսե Խիմենեսը, իսկ «Լոկոմոտիվի» գոլը 11 մետրանոցից խփել է ռուս կիսապաշտպան Անտոն Միրանչուկը:
Կարծիքներ