Արցախում Սարսանգի ջրաբարում երկու անչափահաս են ջրահեղձ եղել
Արցախում Սարսանգի ջրամբարում ջրահեղձ են եղել երկու անչափահաս:Այս մասին տեղեկացավ Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության «Ֆեյսբուք»-ի էջից:
«Հուլիսի 3-ին ժամը 21.20-ին ԱԻՊԾ Մարտակերտի շրջանային բաժնից տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ համայնքի անչափահաս բնակիչներ՝ Է.Ա.-ն՝ ծնված 2009 թվականին և Դ..-ն՝ ծնված 2006 թվականին, ջրահեղձ են եղել Սարսանգի ջրամբարում»-հայտնում են ծառայությունից:
Որոնողական աշխատանքներին միացել են Չափարի տեղամասային փրկարար ջոկի անձնակազմը:Է. Ա.-ի դին հայտնաբերվել է ջրամբարից և շտապ օգնություն մեքենայով տեղափոխվել Գետավանի տեղամասային հիվանդանոց: Օգնության են մեկնել Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման ջրասույզները, ինչպես նաև Մարտակերտի ՇԱԻ բաժնի փրկարարները:
Դ. Ս.-ին դեռևս չեն հայտնաբերել: Փրկարարաորոնողական աշխատանքները շարունակվում են:
Կարծիքներ