«Հուսով եմ, որ Ղարաբաղում խնդիրը կտեղափոխվի խաղաղ հուն». Պուտին

«Հուսով եմ, որ Ղարաբաղում խնդիրը կտեղափոխվի խաղաղ հուն». Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ռուսաստանը սերտ կապի մեջ է Ղարաբաղում հակամարտող բոլոր կողմերի հետ և հույս ունի, որ իրավիճակը կլիցքաթափվի և խնդիրը խաղաղ լուծում կստանա։ 

«Մենք սերտ կապի մեջ ենք հակամարտող բոլոր կողմերի՝ և՛ Երևանի, և՛ Ստեփանակերտի, ՛և Բաքվի հետ: Հուսով եմ՝ մենք կկարողանանք հասնել լիցքաթափման և խնդրի լուծումը տեղափոխել խաղաղ հուն», - ընդգծել է ՌԴ նախագահը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում