Վախ կա՞, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող է սկսվել երրորդ լայնամասշտաբ պատերազմը. վարչապետը մանրամասնեց

Վախ կա՞, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող է սկսվել երրորդ լայնամասշտաբ պատերազմը. վարչապետը մանրամասնեց

«Վախը ճիշտ բառ չէ օգտագործելու համար, որովհետև Հայաստանի Հանրապետությանը ժողովրդավարական պետություն է և իրականացնում է փոփոխություններ՝ երկրի դիմակայունության բարձրացման համար: Ինչ վերաբերվում է տարածքաշրջանային ապակայունացմանը, ցանկացած մարդու մոտ առաջանում են մտավախություններ»:

Այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ բրիտանական «The Telegraph»-ին տված հարցազրույցում անդրադառնալով հարցին, թե ինքն ունի՞ վախ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող է սկսվել երրորդ լայնամասշտաբ պատերազմը:

Նա հայտնեց, որ կարևոր է արձանագրել հարաբերությունների միջպետական բնույթը:

«Թեպետ մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք, ես պարտավոր եմ հղվել մեր կողմից ստորագրված փաստաթղթերին: Եթե Ադրբեջանը չի հարգում կամ չպետք է հարգի իր կողմից ստորագրած փաստաթղթերը, կարող է իր հարևան ցանկացած երկրի վրա հարձակվել»,-նշեց նա:

Հաղորդավարի դիտարկմանը, թե եթե Հայաստանը ստանա իր ուզած  միջազգային երաշխիքները, հավատու՞մ է, որ Ալիևը կպահպանի իր պայմանավորվածությունները, վարչապետը նշեց, որ հավատում է Աստծուն ու կարծում է, որ յուրաքանչյուր պետություն պարտավոր է հետևել իր ստանձնած պարտավորություններին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում