ՀԱՄԱՍ-ն ասում է, որ Իսրայելի գործողությունը Ռաֆահում կնշանակի բանակցությունների խզում
Իսրայելի ցանկացած ռազմական գործողություն Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում կնշանակի հրադադարի շուրջ բանակցությունների խափանում: Այս մասին հայտնում է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից վերահսկվող «Աքսա» հեռուստաալիքը ՝ հղում անելով արմատական կազմակերպության առաջնորդներից մեկին։
«Իսրայելական բանակի ցանկացած հարձակում Ռաֆահ քաղաքի վրա կխաթարի բանակցային գործընթացը», - ասել է ՀԱՄԱՍ-ի անանուն պաշտոնյան: Նրա խոսքով՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ներկայումս «փորձում է խուսափել գործարքի իրականացման պարտավորություններից»՝ պատանդներին փոխանակելու և այդ նպատակով կարող է ռազմական գործողություն սկսել Ռաֆահում։
Կարծիքներ