ՊԵԿ-ը տեղեկացնում է. 2021թ. հոկտեմբերի 1-ից կգործարկվի «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգը. տեսանյութ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2021թ. հոկտեմբերի 1-ից կգործարկվի «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգը:
Գործընթացն իրականացվելու է փուլերով: «Մեկ պատուհան»-ին աստիճանաբար կմիանան թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացում ներգրավված 17 պետական գերատեսչություն և կազմակերպություն, որոնցից յուրաքանչյուրի՝ էլեկտրոնային համակարգին միանալու վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ:
Համակարգին առաջինը կմիացվի ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն:
Կարծիքներ