Ազնվաձոր գյուղի 3-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Ազնվաձոր գյուղի  3-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել

ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ նոյեմբերի 14-ին, ժամը 18։42-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազնվաձոր գյուղի դպրոցի մոտակայքում այրվում է տուն։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի երկրորդ հարկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։46-ին, մարվել՝ 21։45-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 110 քմ), սենյակների առաստաղները  (մոտ 90 քմ), գույքը ու կենցաղային տեխնիկա՝ մասամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում