17 կամավորական նախաձեռնություն արժանացել է «Տարվա լավագույն կամավոր 2020» մրցանակին
«Տարվա լավագույն կամավոր 2020» մրցանակին է արժանացել 17 կամավորական նախաձեռնություն։ «Հայ կամավորների բանկ» երիտասարդական հասարարկական կազմակերպությունն ամեն տարի ընտրում է լավագույններին:
Այս տարի մրցանակներն ստացել են այն կամավորական նախաձեռնությունները, որոնք համավարակի ու պատերազմի ընթացքում աչքի են ընկել ակտիվությամբ, ավելի լայն աջակցություն ցուցաբերել մարդկանց։ Նախաձեռնությունների մի մասը հիմա էլ շարունակում է զբաղվել կամավորական գործունեությամբ:
«Սկզբունքը եղել է հետևյալը. որքան մեծ ազդեցություն է ունեցել, որքան շատ մարդիկ են օգտվել օգնությունից և որքան շատ մարդիկ են՝ կամավորներ են ներգրավվել նախաձեռնությունում»,- ասել է «Հայ կամավորների բանկ» երիտասարդական հասարակական կազմակերպության ղեկավար Մարինե Եղոյանը:
Կարծիքներ