Արցախում առ այսօր չպայթած զինամթերքից մաքրվել է 1 724 հա տարածք
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը:
Ռուս խաղաղապահների կողմից քսան յոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:
Հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:
Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներա-սակրավորների խմբերով շարունակվում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները:
«2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 1 724 հա տարածք, 536 կմ ճանապարհ, 1 616 բնակելի շինություն, այդ թվում ՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 249 պայթուցիկ նյութ»,- ասված է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ:
Կարծիքներ