Վաղը Շառլ Միշելը կժամանի Վրաստան
Եվրոպական խորհրդի նախագահը վաղը կժամանի Վրաստան, ասել է Շառլ Միշելը՝ Օրբելիանիների պալատում առցանց միացման ժամանակ:
«Ինձ համար պատիվ է հայտնել, որ վաղը կժամանեմ Վրաստան, որպեսզի հանդիպեմ ձեզանից յուրաքանչյուրի հետ` իմ հարգանքը հայտնելու և ձեզ հետ քննարկելու, թե ինչպես ենք միասին ձեռնարկելու հաջորդ քայլերը՝ Վրաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների ամրապնդման համար: Ես անհամբեր սպասում եմ ձեզ հետ վաղվա հանդիպմանը», – 1tv-ge-ի փոխանցմամբ՝ ասաց Շառլ Միշելը:
Օրբելիանիների պալատում ստորագրվեց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից ներկայացված «Վրաստանի ապագա ուղին» փաստաթուղթը:
Կարծիքներ