«Լա Սկալա» թատրոնը COVID-19-ի բռնկման պատճառով հետաձգել է ներկայացումները

«Լա Սկալա» թատրոնը COVID-19-ի բռնկման պատճառով հետաձգել է ներկայացումները

Կորոնավիրուսի բռնկման պատճառով հետաձգել են Միլանի «Լա Սկալա» թատրոնի բալետային սեզոնը, հայտնում է «Corriere della Sera» թերթը։

Պարբերականի տեղեկություններով՝ թատրոնի ղեկավարությունը մինչու հունվար հետաձգում է սեզոնը բացող «Բայադերկա» ներկայացումը, քանի որ թատրոնի 14 աշխատակցի թեստերը հաստատել են կորոնավիրուսի առկայությունը։ Բացի բալետային թատերախմբի անդամներից՝ COVID-19 է հաստատվել «Լա Սկալա» ակադեմիայի ուսանողների, բալետմայսերի եւ սանրվածքների մասնագետի մոտ։

Թատրոնի ղեկավարությունը որոշում է կայացրել հետաձգել ելույթները եւ հրապարակել է ներկայացումների նոր օրերը։ Բալետային թատերախմբի 20 տոկոսը պատվաստված չէ կորոնավիրուսի դեմ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում