Մեծագույն երազանքս կդառնա Ստեփանակերտի հրապարակում մենահամերգիս իմ հարազատ, ժպտացող արցախցիներին կրկին տեսնելը. Սարգիս Ավետիսյան

Մեծագույն երազանքս կդառնա Ստեփանակերտի հրապարակում մենահամերգիս իմ հարազատ, ժպտացող արցախցիներին կրկին տեսնելը. Սարգիս Ավետիսյան

Երգիչ Սարգիս Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Տարիներ առաջ այս հրապարակում համերգ ունենալն ինձ համար պարզապես երազանք էր։

Այդ երազանքն ինձ երկար չսպասեցրեց. 2019 թ.-ին անհոգ ու ուրախ արցախցիներիս հետ անմոռանալի օր ունեցանք։ Թվում էր՝ կատարվեց ևս մի երազանք, բայց ընդամենը թվում էր…
 

Ի՞նչ իմանայի, որ տարիներ անց այս կադրերին կնայեմ խորը ցավով և ափսոսանքով ու այսուհետ մեծագույն երազանքս կդառնա Ստեփանակերտի հրապարակում մենահամերգիս իմ հարազատ, ժպտացող արցախցիներին կրկին տեսնելը»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում