Կիպրոսի իշխանություններն անօրինականորեն 3,5 հազար «ոսկե անձնագրեր են» տվել ներդրողների ազգականներին

Կիպրոսի իշխանությունները հարուստ ներդրողների ազգականներին անօրինականորեն 3,5 հազար անձնագրեր են տվել ներդրված կապիտալի փոխարեն ԵՄ-ի քաղաքացիություն տրամադրելու ծրագրի շրջանակներում: Այդ մասին հաղորդել Է Associated Press գործակալությունը, վկայակոչելով անկախ հանձնաժողովի զեկույցը:
Հանձնաժողովը պարզել Է, որ 6 հազար 779 այսպես կոչված «ոսկե անձնագրերի» ավելի քան կեսը Կիպրոսը տվել Է ներդրողների չափահաս տարիքի ազգականներին, չնայած այն օրենքների բացակայությանը, որոնք թույլ են տալիս դա անել: Կիպրոսի կառավարությունն այս դեպքում ճիշտ չի բացատրել օրենքը, նշվում Է զեկույցում:
Օրենքի եւս մեկ սխալ մեկնաբանությունը կառավարությանը թույլ Է տվել անձնագրեր տալ օտարերկրյա եւ տեղական ընկերությունների ղեկավարությանը, չնայած այն բանին, որ այդ մարդիկ իրենք ոչինչ չեն ներդրել երկրի տնտեսության մեջ: Հանձնաժողովը եկել Է այն եզրակացության, որ թոփ-մենեջերները չեն կարող համարվել ներդրող, որովհետեւ նրանք չեն այն ընկերությունների սեփականատերերը, որոնք կառավարում են: Կիպրոսը երկրի տնտեսության մեջ ներդրումների միջոցով քաղաքացիություն ստանալու ծրագիրը չեղարկել Է անցյալ տարվա նոյեմբերի 1-ից:
Դա տեղի Է ունեցել այն բանից հետո, երբ ԶԼՄ-ներում տեղեկատվություն Է հայտնվել այն մասին, որ 2017-ից մինչեւ 2019 թվականները ԵՄ-ի կազմի մեջ մտնող Կիպրոսի իշխանությունները «ոսկե անձնագրեր են» տվել 1,4 հազար հարուստ օտարերկրացիների, որոնք համաձայնել են դրա փոխարեն ներդրում անել երկրի տնտեսության մեջ: Միեւնույն ժամանակ պարզվել Է, որ այդպիսի անձնագրեր ստացողներից ոմանք մեղավոր են փողերի լվացման, կոռուպցիայի եւ այլ հանցագործությունների մեջ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ