ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը նախազգուշական կրակ են բացել իրանական նավերի կողմը
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ռազմանավը նախազգուշական կրակոցներ են արձակել իրանական կատերների կողմը, որոնք իրեն Էին մոտեցել 68 յարդ (մոտավորապես 62 մետր) հեռավորությամբ: Այդ մասին հաղորդել Է ABC News-ը:
Միջադեպը տեղի Է ունեցել ապրիլի 26-ի երեկոյան, երբ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (IRGCN, ԻՀՊԶ) երեք արագընթաց կատերներ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի USS Firebolt պարեկանավին եւ ԱՄՆ-ի առափնյա պահպանության Baranoff կատերին են մոտեցել Պարսից ծոցի հյուսիսային մասում:
Ամերիկյան անձնակազմերը ռադիոյով եւ այլ սարքերով քանիցս նախազգուշացրել են ԻՀՊԶ-ի նավին, բայց իրանական նավերը շարունակել են իրենց վարժանքները:
Այնուհետեւ Firebolt-ի անձնակազմը նախազգուշական կրակոցներ են արձակել, եւ իրանական նավերը մի կողմ են քաշվել: ԻՀՊԶ-ի ռազմածովային նավատորմի գործողությունները մեծացրել են վրիպումի եւ/կամ բախումների ռիսկը» եւ «չեն համապատասխանել միջազգային կանոններին, որոնք կանոնակարգում են ծովային գործողությունները, հայտարարել են ԱՄՆ-ի ռազմածովային ուժերում:
ԱՄՆ-ի առափնյա պահպանության նավերը Պարսից ծոցում գործում են 2003 թվականից եւ գտնվում են ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի կենտրոնական հրամանատարության 55-րդ օպերատիվ խմբի հսկողության ներքո, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ