«Ապագայի» ձու՝ «Արաքս» թռչնաֆաբրիկայից
Երեկ ֆեյսբուքում օգտատերերից մեկը գրառում էր արել, որ գնել է արտադրման սխալ ժամկետ ունեցող ձու: «Արաքս» թռչնաֆաբրիկայի արտադրանքը օգոստոսի 2-ին վաճառվել է օգոստոսի 3-ի մակնանշմամբ:
Freenews.am-ի հետ զրույցոմ ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը նշեց, որ երեկ արդեն իսկ տեղեկացել են խնդրից:
«Գործին արդեն ընթացք ենք տվել, «Արաքս» թռչնաֆաբրիկայում հիմա ստուգման գործընթաց է: Ստուգումը կտևի 15 օր, իսկ թե ինչ վարչական պատասխանատվություն կկրի ընկերությունը՝ կորոշվի հայտնաբերված խախտումների հիման վրա»,- նշեց Հարությունյանը:
Փորձեցինք խոսել նաև «Արաքս» թռչնաֆաբրիկայի ներկայացուցիչների հետ, սակայն դա մեզ չհաջողվեց:
Կարծիքներ