«Կարծում եմ՝ Թրամփն անբարո նախագահ է, որը կենտրոնացած է միայն իր վերընտրվելու վրա»․ Ջոն Բոլթոն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնն իր նախկին ղեկավարին անվանել է Սպիտակ տան «անբարո» առաջնորդ, որը կենտրոնացել է միայն այն բանի վրա, թե ինչը կօգնի նախագահի պաշտոնում վերընտրվելուն: Այս մասին նա ասել է El Pais թերթին տված հարցազրույցում։
«Կարծում եմ՝ նա անբարո նախագահ է, որը կենտրոնանում է ոչ թե այն բաների վրա, թե ինչն է ավելի լավ ԱՄՆ-ի համար, այլ նրա վրա, թե ինչն իրեն կօգնի նախագահի պաշտոնում վերընտրվելուն»,- հավաստել է Բոլթոնը և Թրամփին մեղադրել տգիտության համար ու որպես ապացույց մի քանի օրինակ բերել։
«Ես նրան տասնյակ անգամ բացատրել եմ, որ Կորեական թերակղզին 1945 թվականին բաժանվել է, սակայն նա դա երբեք չի մտապահել։ Այլ դեպքերում հնարավոր չի լինում միջամտել․ օրինակ՝ երբ նա Թերեզա Մեյին (Միացյալ Թագավորության վարչապետ 2016-2019 թվականներին) ասաց․ «Մեծ Բրիտանիան իսկապե՞ս միջուկային գերտերություն է»,- ասել է Բոլթոնը։
Նրա խոսքով՝ բոլորն արդեն գիտեն, որ Թրամփը քիչ գիտելիքներ ունի պատմությունից և հետաքրքրված չէ դրա ուսումնասիրությամբ։
Կարծիքներ